Հասարակություն 

Երևանում «BMW M5» է այրվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:55-ին, մարվել՝ 23:03-ին: Մասամբ այրվել է ավտոլվացման կետում կայանած «BMW M5» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Նույն շարքից