Հասարակություն 

Լուկաշենկոն ասել է, թե ինչու աշխատանքի չի գնում հեծանիվով

 

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ միշտ ցանկացել է աշխատանքի գնալ հեծանիվով կամ էլեկտրական մոտոցիկլետով, բայց հրաժարվել է այդ գաղափարից՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից տրված նմանատիպ խոստման պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նոովոստին։

Ինչպես հաղորդում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, ուսումնական տարվա առաջին օրը Լուկաշենկոն այցելել է Մինսկի նորակառույց դպրոցներից մեկը, որտեղ դաս է անցկացրել ավագ դպրոցի աշակերտների հետ և նրանցից մի քանիսին հրավիրել է գրատախտակի մոտ՝ «կարծիքներ փոխանակելու» համար: Զրույցը վերաբերել է դպրոցում սովորելուն, ապագա մասնագիտություն ընտրելուն, սպորտով զբաղվելուն և բնապահպանական խնդիրներին: Մասնավորապես, Լուկաշենկոն խոստովանել է, որ էլեկտրական մեքենաների երկրպագու է։

«Ինձ միշտ գրավել է էլեկտրական մեքենայով կամ հեծանիվով աշխատանքի գնալու միտքը: Բայց Զելենսկին ամեն ինչ փչացրեց, երբ ընտրվեց և ասաց. «Ես հեծանիվով եմ գնալու աշխատանքի»,-ասել է Լուկաշենկոն:

Ըստ պետության ղեկավարի, նա ստիպված է եղել հրաժարվել այդ գաղափարից, քանի որ չի ցանկացել, որպեսզի զուգահեռներ անցկացնեն երկու նախագահների միջև․ «Բայց դա (հեծանիվ և էլեկտրական մոտոցիկլ վարելը) հաճելի բան է»,-ավելացրել է Լուկաշենկոն:

Նույն շարքից