Հասարակություն 

Չինական դպրոցում զինված հարձակման արդյունքում 8 երեխա է մահացել

Չինաստանում Գիտելիքի օրը դպրոցում դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում 8 աշակերտ է մահացել: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել չինական Հուբեյ նահանգում, սեպտեմբերի 2-ին: Հանցագործը դանակահարել է ցածր դասարանի աշակերտներին:

Ոստիկանությանն ավելի ուշ հաջողվել է վնասազերծել 40-ամյա տղամարդուն, ով կալանավորված է:

Հիվանդանոցում շարունակում է մնալ երկու երեխա: Բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար:

Նույն շարքից