Մոտ մեկ ժամից ժամը 11:00-ից, Սահմանադրական դատարանը սկսելու է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը:
Վաղ առավոտից ՍԴ-ի մոտ են հավաքվել Քոչարյանի կողմնակիցները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վերջինիս:
Այստեղ են նաև քաղաքացիներ, ովքեր ակցիա են անում ընդդեմ Քոչարյանի:
ՍԴ-ի մոտ են կենտրոնացված ոստիկանական ուժեր: