Միջազգային Քաղաքական 

Անկարայում հայտնել են Սիրիայի հարցում Մոսկվայի հետ համագործակցության անհրաժեշտության մասին

 

 

Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու համար Անկարային անհրաժեշտ է գործել Մոսկվայի, Դամասկոսի, Թեհրանի և Բաղդադի հետ, որը թույլ կտա ազատվել Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությունից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դոգու Փերինչեքին:

Ավելի վաղ, Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների և պլանային անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ էր այս համաձայնագրին, քանի որ, ըստ Սիրիայի կառավարության, այն ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության սկզբունքը և խախտում է միջազգային իրավունքը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչախմբի խնդիրը սերտ համագործակցությունն է այն կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են Սիրիայի կառավարական ուժերի հետ 2011 թվականի մարտ ամսից: Ադ խմբավորումներին տրվել են խոստումներ, և այժմ ժամանակ է հարկավոր ազատվել անցյալի այդ բեռից: Այդ պատճառով Անկարան դժվարություններ ունի սիրիական կառավարության հետ ուղիղ երխոսության հետ կապված, բայց գործընթացն ընթանում է այս ուղղությամբ»,-ասել է Փերինչեքը:

Ըստ նրա, Ռուսաստանը և Իրանը կարող են առաջարկել Էրդողանին այնպիսի ծրագիր, որը կնպաստի Թուրքիայի և Սիրիայի միջև անմիջական երկխոսության մեկնարկին:

«Թուրքիան մարտավարական քայլեր է ձեռնարկում բաժանելու ԱՄՆ-ն և քրդական խմբավորումները: ԱՄՆ-ը պարտվեց Սիրիային և նրանց համար ավելի դժվարացավ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը պաշտպանելը: Անվտանգության գոտի ստեղծելը նաև մարտավարական հնարք է, որպեսզի ԱՄՆ-ը հրաժարվի ՔԱԿ-ից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հիշեցրել է Անկարան նախազգուշացումը՝ եթե ԱՄՆ-ն չխոսի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին, ապա Թուրքիան կսկսի սեփական ռազմական գործողությունները:

«Թուրք-սիրիական համագործակցության համար մենք առաջարկում ենք հինգ կետից բաղկացած ծրագիր։ Նախ, կազմակերպությունները, որոնք Սիրիայում ստանում են թուրքական աջակցություն, պետք է վայր դնեն զենքերը: Երկրորդ, Սիրիան պետք է համաներում շնորհի այն կազմակերպությունների անդամներին, որոնք վայր են դրել զենքերը: Ռուսաստանն ու Իրանը պետք է սկսեն համագործակցել՝ տարածաշրջանում իսլամական քողի ներքո գործող քրդական կազմավորումները և արմատական ​​ահաբեկչական խմբավորումները հեռացնելու համար»,-ասել է Փերինչեքը:

Նույն շարքից