Հանրաճանաչ դառնալու ցանկությունը Նիժնի Նովգորոդից երիտասարդին դրդել է խենթ արարքի։ Սկսնակ բլոգերը կպչուն ժապավենով կապել է իրեն մեքենային և շրջել քաղաքով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Регион-52|Нижний Новгород»-ում։
Կադրերում երևում է, թե ինչպես է BMW-ին կապված կիսամերկ երիտասարդն ընթանում քաղաքի կենտրոնական փողոցներով: «Էքսկուրսիան» ավարտվել է Պոկրովսկայա փողոցում: