ԱՄՆ Թենեսի նահանգի Սուրբ Էդվարդի դպրոցում սովորող աշակերտներն այլևս չեն կարողանա գրադարանից վերցնել Հարի Փոթերի մասին գրքեր: Հիմնարկի ղեկավարությունը դրանց մեջ նկատել է «իրական անեծքներ և կախարդություններ, որոնց միջոցով հնարավոր է չար ոգիներ կանչել»:
Սրբազան Դան Ռիհիլը որոշել է հեռացնել գրադարանից բոլոր յոթ գրքերը երիտասարդ հրաշագործի արկածների մասին:
«Այս գրքերում մոգությունը ներկայացվում է և՛ լավ, և՛ որպես չար, սա ճիշտ չէ. Դա խորամանկ խաբեություն է: Այս գրքերում անեծքներն ու կախարդանքն իրական է, մարդու կողմից այն արտասանելը կարող է արթնացնել չար ոգիների»,-Սրբազանի խոսքերը մեջբերում է «Tennessean» թերթը։
Ռիհիլը նշել է նաև, որ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ից և Իտալիայից էքզարցիստների հետ, որոնք խորհուրդ են տվել հեռացնել գրքերը գրադարանից: