Միջազգային Քաղաքական գլխավոր 

ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տոնը

ԱՄՆ 5 կոնգրեսականներ շնորհավորական նամակ են հղել Արցախի նախագահի հանրապետության Անկախության 28-րդ ամյակի առթիվ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Ֆրենկ Փալոնեին, Ջեկի Սփայերին, Փիթեր Քինգին և Գուս Բիլիրակիսին:

Կոնգրեսականները նամակում նշում են, որ արցախցին կարողացավ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում, 1991 թվականին բարձրացնել ազատության և արժանապատվության ձայն՝ հայտարարելով անկախ պետություն ստեղծելու մտադրության մասին:

Կոնգրեսականները գրում են, որ Արցախը միանշանակ իրավունք ունի մասնակցելու ԵԱՀԿ ՄԽ բանակցություններին` հանդես գալով որպես ժողովրդավարության և ազատության օրինակ: Նրանք հույս են հայտնում, որ Արցախը կվերադառնա բանակցային սեղան:

Նույն շարքից