Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս էր հրավիրել, որը սակայն, տևեց մի քանի րոպե:
Ասուլիսին ներկա էր նաև Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով ևս ցանկություն հայտնեց հարցեր հնչեցնել:
Սակայն նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին և լքեց ասուլիսի սրահը՝ լրագրողների հետ զրուցելով արդեն միջանցքում: