Հասարակություն 

Սուտ է նման բան չկա. Լևոն Քոչարյանը հերքում է

Լևոն Քոչարյանը վերջին անգամ հոր հետ հանդիպել է անցած շաբաթ: Ամեն ինչ նորմալ է: Այս մասին կրտսեր Քոչարյանն ասաց Factor.am-ի հետ զրույցում:

Քոչարյանի հետ ընտանիքի բոլոր անդամները իրավունք ունեն հանդիպելու, բացի ավագ որդուց՝ Սեդրակ Քոչարյանից:

Ինչ վերաբերում է մամուլում հայտնված տեղեկություններին, որ Քոչարյանը վաճառքի է հանել 300-500 միլիոն դոլարի հասնող անշարժ գույքը, Լևոնը նշեց, որ ծիծաղ են առաջացնում արդեն այդ կարգի հոդվածները. «Դա բացարձակ սուտ է: Նման բան չկա: Թող գնան ման գան, դիմեն համապատասխան մարմիններ: Եթե նման գույք կա, մարդիկ թող գնան գտնեն, իսկ եթե չկա, թող գնան այդ խմբագրությունից պահանջեն: Մեր ընտանիքը որևէ անշարժ գույք չի վաճառում: Մենք նույնիսկ տասնյակ անգամներով մոտիկ այդ արժեքի գույքի չենք տիրապետում: Դա սուտ է: Ինձ թվում է, որ այս մեկ տարվա ընթացքում մարդկանց համար պարզ պետք է լիներ այս անհեթեթությունը»:

Նույն շարքից