Հասարակություն 

Այ հողեմ գլուխդ. Լարված իրավիճակ` ՍԴ-ում որտեղ քննվելու է Քոչարյանի դիմումի հիման վրա գործը

Սահմանադրական դատարանում ժամը 11:00-ին պետք է մեկնարկեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը:

Դատական նիստը դեռ չի մեկնարկել:

Նիստերի դահլիճում իրավիճակը խիստ լարված է: Պաբերաբար բախումներ են տեղի ունենում Քոչարյանի կողմնակիցների և մյուս կողմի միջև:

Քոչարյանի դեմ հանդես եկող ամենաակտիվ կանանցից մեկը զերծ չի մնում անեծքներ անելու՝ հողեմ գլուխդ և այլն:

Քոչարյանի կողմնակիցները պահանջում են այդ կնոջը դուրս հանել դահլիճից՝ հորդորելով իրավապահներին զերծ պահել իրենց անձնական վիրավորանքներից:

Նույն շարքից