Հայաստան Քաղաքական 

Զարուհի Բաթոյանը երեք օր ժամանակ կունենա հաշվետվություն ներկայացնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի հոկտեմբերի 8-13-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` «Ընտանիքը՝ որպես սոցիալական քաղաքականության հիմնաքար» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Զարուհի Բաթոյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվեու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Նույն շարքից