Հասարակություն Պատահարներ 

«Դրախտի» մոտ վրաերթ է տեղի ունեցել

analitik.am

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող «Դրախտ» ռեստորանի մոտակայքում «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Ասատուր Հ.) վրաերթի է ենթարկել Մհեր Մ.-ին (ծնված 1989 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նույն շարքից