Տեսանյութեր Հասարակություն 

Միգուցե մանկական ինչ-որ տրավմաներ է ունեցել, հեծանիվից է ընկել, երբ փորձում է այլոց վրա ինքնահաստատվել. Թամամյանը` Թորոսյանի մասին

 

 

Երեկվանից նախարարի օգնականներն անդադար զանգում էին արյունաբանական կենտրոն և ուզում էին տեսնել ճանապարհային քարտեզը, թե ինչպես է նախարարը շարժվելու հիվանդանոցում, այսինքն որ հարկ գնա, որ դռնով մտնի։ Պատկերացնո՞ւմ եք նախարարն ունի արարողակարգ, լսե՞լ եք նման բան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը՝ խոսելով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին։

Թամամյանը նշեց, որ հանդիպել է աշխարհի լուրջ նախարարների հետ, բայց նման բան չի տեսել․ «Չինաստանի պես խոշոր երկրի նախարարը, որը հայտնի արյունաբան է, կոնգրեսի ժամանակ բոլորի հետ ազատ կանգնած էր։ Այս կենտրոնում եղել է Հորդանանի արքայադուստրը, բայց նման բան չի եղել, որ ասեն ցույց տվեք, թե որ դռնով պետք է մտնի։ Աբսուրդի է հասել, ո՞ւմ տեղն է իրան դրել»։

Թամամյանը նշեց նաև, որ նախարարի ամենամոտ աշխատակիցներն իր և ոչ միայն իր մոտ հայտարարել են, թե նախարարությունում տիրում է «բացարձակ բարդակ», ոչ մեկ ոչնչից տեղյակ չի լինում, նշել են նաև, որ բազմավաստակ շատ մասնագետների նվաստացնելով, ժամերով սպասեցնում է ընդունարանում․ «Ի՞նչ կարծիք ունի իր մասին։ Այս ի՞նչ խաղեր են։ Չգիտեմ, կարող է մանկական ինչ-որ տրավմաներ է ունեցել, հեծանիվից է ընկել, երբ փորձում է այլոց վրա ինքնահաստատվել, այս ի՞նչ ձև է»։

 

Նույն շարքից