Հասարակություն 

ՀՀ-ն ապաստան է տրամադրել հայերի դեմ գործունեություն ծավալած ռուսաստանցի քաղաքական գործչի. Verelq.am

Verelq.am-ը գրում է.

«Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը Facebook-յան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ՝ որպես քաղաքական գործչի, որը քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է Ռուսաստանում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին նման որոշման համար:

Այս տեղեկատվությունը հաստատեցին կառավարությունում մեր աղբյուրները՝ չցանկանալով ներկայացնել մանրամասներ: ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ: Այս տեղեկատությունը հետաքրքիր երանգներ է պարունակում՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը բոլորովին վերջերս մերժել էր Հայաստանին արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որն անցնում է քրեական գործով որպես մեղադրյալ:

Համաձայն Շիշկինի Facebook-յան էջում առկա տեղեկատվության՝ նա դեռեւս այս տարվա փետրվարին է դիմել Հայաստանի իշխանություններին ապաստան ստանալու համար: Ռուսաստանցի գործիչը, որը բազմաթիվ հակակառավարական ցույցերի է մասնակցել ոչ միայն ՌԴ-ում, այլեւ Թուրքիայում, Մոլդովայում ու Հայաստանում, այդ ժամանակ համացանցում հրապարակել էր ՀՀ-ում ապաստան հայցողի վկայականը՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Ահա, իմ նոր ժամանակավոր փաստաթուղթը: Առջեւում նոր ծրագրեր են, անցյալում՝ փորձ ու մեծ կորուստներ»:

Համաձայն փաստաթղթի՝ նրա բնակության վայրը Գյումրին է, սակայն Facebook-ում Շիշկինի էջում որպես բնակության վայր նշվում է Երեւանը:

Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ Վիտալի Շիշկինը հանդիսանում է «Աջերը հանուն եվրոպական զարգացման» կուսակցության ղեկավարը, «Былое» հրատարակչության տնօրենը, քաղաքհալածյալների երեխաներին աջակցող Միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահը եւ «Ոչ ապօրինություններին, ստրկությանն ու խոշտանգումներին» միջազգային հասարակական կոմիտեի ստեղծողը»:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից