Հասարակություն 

Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից. Իմ քայլի պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն իր էջում գրում է.

«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից:

Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենն ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:

Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը ոլորտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:

Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»:

Նույն շարքից