Սահմանադրական դատարանը դեռ չի հրապարակել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործով որոշումը: Իսկ մինչ այդ լրագրողների հետ հասցրեց խոսել Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, ում խոսքերով, եթե իրենց բոլոր փաստարկներն ընդունվեն ՍԴ-ի կողմից, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվի:
Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, ինչպես դրսում, իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն մինչ այդ մի քանի անգամ այն լարվեց:
Նիստին ներկա Քոչարյանի դեմ հանդես եկող կանանցից մեկի ու Քոչարյանի աջակցիների միջև լեզվակռիվ եղավ, որի ընթացքում երկրորդ նախագահի կողմնակիցներից մի կին, դիմելով մյուս կողմին, ասաց՝ «Դուք ձեր երշիկը կերեք», ինչին ի պատասխան մյուս կողմից մի կին հայտարարեց «երշիկը քամակդ եմ կոխելու»:
Կրքերը դրանից հետո լարվեցին, իրավիճակը հանդարտեցրեցին ներկա իրավապահները: