Հասարակություն 

Եղան դատավորներ, ովքեր խիզախեցին ու չտրվեցին ճնշումներին. Լևոն Քոչարյան

Այս ընթացքում եղան դատավորներ, ովքեր խիզախություն ունեցան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ակնկալիքներ ունեն հայաստանյան ատյաններից:

Կրտսեր Քոչարյանի խոսքերով, դատարանների վրա այսօր ճնշում է գործադրվում, այդ թվում նաև երկրի առաջին դեմքի մակարդակով. «Բոլորս ենք տեսնում ճնշումները: Հարցի մյուս կողմն այն է, թե ով է ենթարկվում այդ ճնշումներին, ով՝ գործում օրենքներով և չի նայում ճնշումներին: Փաստորեն եղան դատավորներ, ովքեր կայացրեցին որոշումներ՝ քաջ գիտակցելով, որ այն հաճելի չի լինի իշխանություններին: Մենք տեսնում ենք ճնշում դատական համակարգի և նաև ՍԴ-ի վրա, երբ այն գործն ընդունեց»:

Լևոն Քոչարյանը հույս ունի, որ ՍԴ-ն չի տրվի ճնշումներին և կկայացնի որոշում «կայացնելով արդարադատություն»:

Նույն շարքից