Հասարակություն 

Քանի Նիկոլն անընդհատ անցյալից է խոսում, մեզ ապագա չի սպասում. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Մայրը աղջկան խորհուրդ է տալիս, թե ինչպիսի ամուսին ընտրի։

- Տես, աղջիկս, քո հայրը ամեն ինչ կարողանում է՝ և հեռուստացույցն է սարքում, և կահույքն է վերանորոգում, և մեքենան է սարքում, երբ անսարքություններ են լինում, և հին շորերն է վերանորոգում՝ դրանցից նորերն է կարում։ Ամեն ինչ կարողանում է։

Եթե դու քո հոր նման ամուսին ունենաս, հիշիր, երբեք տանը նոր իր չես ունենա։

Հ․Գ․ Քանի Նիկոլն անընդհատ անցյալից է խոսում, մեզ ապագա չի սպասում»։

Նույն շարքից