Դատական նիստը շարունակվում է: Այսօր օրվա ընթացքում վճիռը չի հրապարակվի: Ամենայն հավանականությամբ դա կլինի վաղն օրվա երկրորդ կեսին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ վճռի հրապարակումից առնվազն 1 ժամ առաջ այդ մասին կտեղեկացվի:
Նշենք, որ այսօր՝ Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը: