Քաղաքական 

Իրենցքայլական մի պատգամավոր օրերս հայտարարել է, որ իրենք անգաղափար են. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Ով ինձ կհուշի, որոնք են

-քաղաքական հեղափոխության,
-տնտեսական հեղափոխության,
-մտքի հեղափոխության

թեզերը։ Եթե հեղափոխություններ են հայտարարվում, ապա ասում են "առաջ եղել է այսպես, հիմա լինելու է այսպես" ու գոնե մի էջի վրա շարադրում են հեղափոխության թեզերը։

Որքան ման եկա, նման թեզեր չգտա։

Ոնց է հնարավոր երկու կամ երեք միլիոն մարդու այսքան պրիմիտիվ եղանակով սատկած առնետ վաճառել։ Անհավանական բան է Հայաստանում կատարվել։

Հ․Գ․ Իրենցքայլական մի պատգամավոր օրերս հայտարարել է, որ իրենց ֆրակցիայի պատգամավորներին ոչ մի գաղափար չի միավորում, որովհետև որևէ գաղափար չունեն՝ իրենք անգաղափար են, բա այդ դեպքում ինչն են հեղափոխել, ինչն ինչով են փոխել։ Ու այս աբսուրդը 5 հազար տարվա ազգը ուտում է»։

Նույն շարքից