Ով շրջանառում է նման տեղեկությունները, նրանից հարցրեք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք ՊՆ Գլխավոր շտաբի պետի փոփոխություն սպասվում է. «Էտ ինչ հարցեր ես տալիս, իհարկե ոչ»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՀՀ ԶՈւ-ի վերջին հաջողություններից հետո Չինարիի ուղղությամբ հայկական տարածքներն այլևս անխոցելի են, Տոնոյանը նշեց, թե շատ տեղեր կան, որոնք այլևս խոցելի չեն. «Աշխարահագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի մասով եղել է մեր ՊՆ-ի մեկնաբանությունը»: