Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի մասին:
Տոնոյանը նշել է, որ Կարմիր Խաչի հետ հանդիպումներ եղել են. «Անընդհատ կապի մեջ ենք: Հնարավորության սահմաններում ամեն ինչ արվում է»:
Տոնոյանը խոսել է նաև այն մասին, որ ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին: Տոնոյանը մասնավորապես հայտարարել է, որ այս պահին նախաքննություն է ընթանում, քրեական գործ է հարուցված, որի մասին մեկնաբանություն իր կողմից ճիշտ չի լինի:
Դիտարկմանը, թե ինչու է գործի հետ կապ ունեցող բարձրաստիճան սպան շարունակում աշխատել ՊՆ-ում, Տոնոյանը նշել է, որ վերջինիս մեղքը դեռ ապացուցված չէ: