Ես պետք է ճշտեմ, հետո իմ վերաբերմունքն ասեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` խոսելով Հայաստանի կողմից ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ապաստան տալու հարցի մասին:
Սիմոնյանի խոսքերով, նախ պետք է լուրը վերջնական հաստատվի:
Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անում: Սիմոնյանի խոսքերով, հրատապ հարց չկա, ուղղակի հերթական հանդիպումն է:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք քննարկվելու է Ամուլսարի թեման, Սիմոնյանը բացասական պատասխան է տվել` հիշեցնելով, որ վաղը Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակելու է հարցով իր որոշումը: