Հասարակություն 

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում օդանավերը բախվել են իրար

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու վրա միմյանց են բախվել երկու օդանավեր: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Պեկին թռչել պատրաստվող օդանավը բախվել է մեկ այլ օդանավի, որի մեջ ուղևորներ չեն եղել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Չինաստան մեկնող ուղևորները օդ կբարձրանան այլ ինքնաթիռով:

Նույն շարքից