Կիևի կենտրոնում ռեստորաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել Ուկրաինայի գերագույն ռադային նախկին և ներկա պատգամավորներ Ռուսլան Բոգդանի և Սերգեյ Ալեքսեևի միջև: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Թե ինչու են կռվել պատգամավորները, հայտնի չէ, սակայն միջադեպի արդյունքում նրանցից մեկը՝ Ալեքսեևը, կոտրվածքով հայտնվել է հիվանդանոցում:
Քրեական գործ հարուցելու հարցը դեռ չի որոշվել:
Պատգամավորները հրաժարվել են մեկնաբանություններից: