Քաղաքական Միջազգային 

Ռոհանին բացառեց ԱՄՆ-ի հետ երկկողմ ձևաչափով բանակցությունների հնարավորությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, սակայն նշել է, որ երկխոսությունը հնարավոր է Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ վեցնյակի ձևաչափով:

«Եթե Միացյալ Նահանգները վերացնի բոլոր պատժամիջոցները, ապա նրանք, ինչպես և նախկինում, կարող են երկխոսություն վարել «5 + 1»-ի շրջանակներում»,-ասել է Ռոհանին, որի խոսքերը մեջբերվում են նրա պաշտոնական կայքում:

Ըստ նրա, խոսքը Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունների մասին չէ:

«Առաջարկներ (Միացյալ Նահանգների հետ հանդիպման մասին) եղել են բազմաթիվ կողմերից, բայց մենք միշտ տվել ենք բացասական պատասխան, մենք այլ պատասխան չունենք: Սկզբունքորեն, խոսակցություններ չկան Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցությունների մասին»,-ասել է Իրանի նախագահը:

Նա հավելել է, որ Իրանը բազմիցս ասել է, որ չունեն և չեն ունեցել որևէ կայացրած որոշում Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցությունների վերաբերյալ։

Ավելի վաղ, Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի ավարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ճիշտ պայմանների» դեպքում կարող է հանդիպել Ռոհանիի հետ:

Նույն շարքից