Այսօր` սեպտեմբերի 3-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարեց, որ դատարանների վրա ճնշում է գործադրվում, այդ թվում նաև երկրի առաջին դեմքի մակարդակով:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Լևոն Քոչարյանը կարող է դիմել համապատասխան մարմիններին, եթե նման բան կա ու փաստեր ունի. «Ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, քաղաքական մարմնի ներկայացուցիչ եմ: Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, իսկ նման գնահատական մեր հանրությունն արդեն տվել է»: