Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ-ում դեռահասը գնդակահարել է իր ընտանիքի բոլոր անդամներին

ԱՄՆ Ալաբամա նահանգում 14-ամյա դեռահասը խոստովանել է, որ կրակել է իր ընտանիքի հինգ անդամների վրա: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Հայտնի է, որ կրակոցների հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, իսկ 2-ը արդեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Գնդակահարվածների թվում երեք երեխա է եղել:

Սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Նշվում է, որ դեռահասը կրակել 9 մմ տրամաչափի ատրճանակից, որը դուրս է նետել հանցագործություն կատարելուց հետո:

Նույն շարքից