Հասարակություն 

7 ուկրաինացի հոսպիտալացվել է Զելենսկիի սիրելի ուտեստի պատճառով

Կիևում յոթ ուսանող հայտնվել է հիվանդանոցում՝ Բորշչագովսկայա փողոցում գտնվող կրպակներից մեկում շաուրմա ուտելուց հետո: Այս մասին ասված է Կիևի ոստիկանության մամուլի ծառայության կայքում:

Բժիշկները ոստիկանությանը հայտնել են, որ սուր աղիքային վարակ ունեցող յոթ ուսանող ընդունվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նրանք բոլորը շաուրմա են գնել մեկ կրպակում:

Վարչության մամուլի ծառայությունը նշել է, որ ոստիկանությունը փակել է դեպքի վայրի հարևանությամբ շաուրմա վաճառող հինգ կրպակները, դեպքի վայրում հետաքննություն է իրականացվում:

«Առգրավվել է մսամթերքը և այլ բաղադրիչներ, կրպակները ժամանակավոր փակ են: Առգրավված մթերքը կանցնի փորձաքննություն՝ թունավորման պատճառները պարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից