Քաղաքական Միջազգային 

Ինչո՞ւ մինչև հիմա Դոնբասում դադարեցված չէ հակամարտությունը, որովհետև սա ինչ-որ մեկին պետք է․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է՝ եթե Ուկրաինայի արևելքում հակամարտությունը դեռևս լուծված չէ, նշանակում է դա «ինչ-որ մեկին պետք է», այդ մասին վկայում է ժամանակին բելառուսական հարաբերությունների կարգավորման ծրագրից Եվրոպայի հրաժարումը։

«Երբ սկսվեց այս կոնֆլիկտը, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը զանգահարեց ինձ և հարցրեց, թե որն է Բելառուսի տեսակետը: Ես չցանկացա միջամտել, իմանալով, թե ինչ է կատարվում այնտեղ և որն է հակամարտության պատճառը, բայց նրա պնդմամբ ես ուղարկել եմ կոնկրետ գործողությունների պլան և անձնական երաշխիքներով»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում բարձր մակարդակի միջազգային հակաահաբեկչական համաժողովի ժամանակ:

Նա նշել է, որ «քաղաքակիրթ Եվրոպան մերժեց այդ ծրագիրը, նույնիսկ դետալներում, և սկսեց պայքարել Դոնբասի, Ղրիմի համար»։

«Բայց ինչո՞ւ մինչև հիմա, արդեն հինգ տարի է դադարեցված չէ այս հակամարտությունը: Որովհետև դա ինչ-որ մեկին պետք է»,-շեշտել է Բելառուսի առաջնորդը:

Նույն շարքից