Հասարակություն 

Ֆրանսիական քոլեջն իր դասարաններն անվանել է Հոգվարթսի ֆակուլտետների անուններով

Ստրասբուրգի Սուրբ Էթյենի քոլեջն իր դասարաններն անվանել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի կողմից հորինված Հարի Փոթերի մասին սագայից հայտնի Հոգվարթսի դպրոցի ֆակուլտետների անուններով: Այս մասին ասվում է քոլեջի ֆեյսբուքյան էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կրթական բարեփոխումների եւ դասարանների՝ տնտեսական-սոցիալական և գիտական բաժինների վերացման հետ կապված դասարաններին անուններ էին անհրաժեշտ: Ուսանողներն առաջարկեցին Հարի Փոթերի թեման, և մենք դա արեցինք: Բարի գալուստ Հոգվարթս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ ուսումնական հաստատությունում կան նման ֆակուլտետներ՝ Գրիֆֆինդոր, Սլիզերին, Պուֆենդույ, Կոգտերվան, ինչպես նաև դասարաններ, որոնք անվանվել են Հոգվարթսի հետ մրցակցող Դուրմստրանգ, Շարմբատոն մոգության դպրոցների և ամերիկյան Իլվերմորնի մոգական դպրոցի անուններով:

Ընդ որում, նշվում է, որ ուսանողները կշարունակեն ուսանել գրականություն, աշխարհագրություն, պատմություն, մաթեմատիկա և այլ իրական առարկաներ:

Հարի Փոթերի մասին գրքերն ու ֆիլմերը Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեն: Այսպես, անցած շաբաթ Փարիզի փողոցներում հայտնվեց «Հարի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ֆիլմից «Գիշերային ասպետ» ավտոբուսը: Հաղորդվում է, որ անսովոր տրանսպորտային միջոցն ուղևորություններ է իրականացնում Փարիզի տեսարժան վայրերում:

Նույն շարքից