Հասարակություն 

Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ/լուսանկարներ/

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման ուսուցման նպատակով։ Դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան օգնութուն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։ Դասընթացները շարունակական բնույթ են կրելու։

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ -ի այս գրառմամբ իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արծրուն Հովհաննիսյանը՝ կցելով նաև լուսանկարներ:

Նույն շարքից