Հասարակություն 

Լիլիթ Մինասյանն ասել է, որ անգամ Արարատ Միրզոյանն իրեն որևէ հարցում չի կարող ասել ինչ կամ ինչպես

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ազգային Ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն այս օրերին լծվել է շատ կարևոր մի գործի՝ պարզելու, թե խորհրդարանից ովքեր են համարձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ բերված Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:

Օրերս Լիլիթ Մինասյանը գնացել է խորհրդարանի լրատվական վարչություն ու հայտարարել, թե ինքը Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համարձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները: Ավելին, վերջինս համարձակվել է հայտարարել, թե որևէ մեկին չի ներելու, որևէ մեկի համար միջնորդություն չի ընդունելու: Անգամ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն որևէ հարցում չի կարող ասել ինչ կամ ինչպես: Լիլիթ Մինասյանը սպառնացել է` հայտարարելով, թե չի փրկվի այն անձը, որը նման քայլի է գնացել»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից