«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»:
Ավելի ուշ Դանիել Իոաննիսյանը ևս մեկ գրառում է արել.
«Քոչարյանի բանտախցի դուռը Պուտինի վրա փակելու հումորս որոշ մարդիկ ու ֆեյքեր նենց ծանր են տարել, որ լրիվ պարզ է դառնում, որ ոմանք փորձում են տպավորություն ստեղծել, թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի»:
Հ.Գ. Չէի պատկերացնում, որ հումորս տենց լյուստրացիայի կհանգեցնի:
Հ.Հ.Գ. Երբ ես Պուտինի դեմ ցույց էի կազմակերպում, Քոչին պաշտպանողներիցդ շատերը նույնիսկ մտքում էիք վախենում իշխանությանը թթու խոսք ասել»: