«Run Forest, Run!
Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը! Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու!
Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան չտրվեց, այլ շարունակվեց նույն սուտն ու կեղծիքը՝ էլ ավելի ուժգին եւ էժանագին: Կետ առ կետ կանդրադառնանք այդ ամենին և ցույց կտանք պարոն «նախարարի» իրական դեմքը:
Հերթով, խոստանում եմ, ու երկար չեք սպասելու՝ կետ առ կետ: Թե պետ.պատվերը, թե շահերի բախումը, թե մնացածը, դեռ ամեն ինչ առջևում է:
Սակայն մինչ այդ ամենին անդրադառնալը, մեկ հարց ՀՀ Կրթության և Գիտության նախարար պարոն Արայիկ Հարությունյանին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն): Երեկ՝ Հ1-ի տաղավարում, ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը բառացի ասեց՝ «Խոսքը կոնկրետ իմ գործողություններն են եղել, որ ուզում էի Բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել»: Ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարը Բժշկական համալսարանի հետ։ Սա ինչ է, թե ոչ պաշտոնական դիրքի չարաշահում: Նա ո՞վ է, որ «գործողություններ» անի Բժշկական համալսարանի հետ կապված: Իսկ արդյո՞ք պաշտոնական դիրքի չարաշահումը հանցագործություն չէ: Ակնկալում եմ, թե ԿԳՆ պատասխան, թե իրավապահների:
Հ.Գ. Ի միջի այլոց, հարգելի լրագրողներ, եթե ժամանակ կունենաք, կխնդրեմ գտնեք առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնողի տարբեր հիշատակումները Բժշկական համալսարանի և խորհրդի հետ կապված և կրկին ականատեսը կլինենք, ով է սուտ խոսում: