Հասարակություն 

Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 11:00-15:00,  Ալավերդու հեռուստակայանում գործող հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումներն անջատվելու են:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նույն շարքից