Հասարակություն գլխավոր 

Դատավորը չպետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի. ԲԴԽ նախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլիներ իր դիրքորոշումը, եթե ինչ-որ գործով քաղաքացիներ շրջափակեն դատարանի շենքը և թույլ չտան իրեն մուտք գործել դատարան, հայտարարեց, որ դա գլոբալ հարց է. «Իմ խորին համոզմամբ, արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում անթույլատրելի է»:

Վարդազարյանի խոսքերով, միտինգային, ամբոխային արդարադատությունն իր համար անհասականալի ու անթույլատրելի է. «Այն դատարանը կամ դատավորը, որն արդարադատություն կիրականացնի կախված դատարանի առջև կանգնած բողոքի ակցիայի քանակից, որակից, հնչեցրած բառերից, այդ դատարանը կլինի սխալ, դատավորը` նույնպես: Դատավորը չպետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի: Լինչի դատարանն անթույլատրելի է»:

Հիշեցնենք, որ Հայաստանում դատարաններն արգելափակվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով:

Նույն շարքից