Այդ հարցը քննարկվեց, բազմաթիվ տեքստերի վերաբերյալ բավականին աշխատանք կատարվեց, հետո որոշվեց քաղաքական հայտարարություններին չարձագանքել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ կապված «վնգստացող դատավորների» հետ:
Վարդազարյանի խոսքերով, միգուցե բառակապակցությունը փոքր ինչ կոպիտ է եղել. «Բայց ավելի պարզ ասեմ: Դատավորները պաշտոնական հայտարարությունների ժամանակ կաշկանդված են իրեն կոլեգաների մասին ինչ-որ կարծիք հայտնելու հարցում: Բայց երբ դատավորներն են իրար մեջ զրուցում, նրանք էլ են հասականում, թե ում նկատի ուներ վարչապետը, ինչի համար ասաց ու ինչպես ասաց»։