Քաղաքական 

Ամուլսարի հարցում ես ունեմ մեկ շահագրգռվածություն. Տիգրան Ավինյան

Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանություն և պահպանում, որևէ այյլ շահագրգռվածություն ես չունեմ ու չեմ կարող ունենալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Ամուլսարի մասին:

Հարցին, թե իրեն արդյո՞ք մտահոգեց այն, ինչ տեղի ունեցավ վարչապետի կազմակերպած տեսակապի ընթացքում, Ավինյանը բացասական պատասխան տվեց. «Այն, ինչ տեղի ունեցավ տեսակապի ընթացքում, արդեն իսկ գրված էր «Էլարդի» եզրակացության մեջ»:

Ինչ վերաբերում է հարցին՝ կա արդյո՞ք պարտադրանք հանքի շահագործման մասով, փոխվարչապետը նշեց՝ միակ պարտադրանքն այն է, որ մեր պետությունը պետք է լին իրավական պետություն և օրենքի երկիր:

Այլ հարցերի Ավինյանը չպատասխանեց՝ անպատասխան թողնելով նաև հարցը՝ արդյո՞ք ինքը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը:

Նույն շարքից