Տեսանյութեր Քաղաքական 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ստում է. Արսեն Թորոսյան

 

 

Սեպտեմբերի 3-ին ԵՊԲՀ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում վերականգնողական փուլ անցնող վիրավոր զինծառայողների մասին խոսելիս, ասել է՝ «50 հաշմանդամ կա, 50-ն էլ հաշմանդամ մահանալու են, ինչու եք այդքան գումար ծախսում»:

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Թորոսյանը հայտարարեց, որ նման բան ինքը չի ասել, Մուրադյանը ստում է:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք դիմել համապատասխան մարմիններին զրպարտության համար, Թորոսյանն ասաց՝ եթե ամեն զրպարտության համար դիմեր համապատասխան մարմիններին, բուն աշխատանքն անելու ժամանակ չէր լինի:

 

 

 

 

Նույն շարքից