Քաղաքական գլխավոր 

Մինչև բնապահպանական հարցերին պատասխան չտրվի, Ամուլսարի հանքը չի կարող շահագործվել. Փոխվարչապետ Գրիգորյան

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով «Էլարդի» հետ տեղի ունեցած տեսակապի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր համար նոր բացահայտումներ եղել են, ասաց, որ քննարկմանը չի մասնակցել, սակայն դիտել է. «Ինչ-որ բաներ նոր էր, ինչ-որ բաներ հայտնի էր, սակայն գնահատականներ պետք է տրվեն համակցման մեջ»:

Փոխվարչապետը համաձայն չէ, որ 400 հազար դոլարը հենց այնպես է տրվել փորձաքննության համար. «Չի կարելի նման բան ասել: Առնվազն կա փորձագիտական նյութ»:

Հարցին, թե որն է իր դիրքորոշումը և որն է հավասարակշռված որոշումը, ինչի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը, Գրիգորյանն ասաց, որ հավասարակշռված որոշումը կլինի ամենաճիշտը. «Երեք կարևորագույն ասպեկտ կա՝ տնտեսական, բնապահպանական և իրավական: Համակցության մեջ կկայացվի ճիշտ որոշում»:

Փոխվարչապետի խոսքերով, մինչև բնապահպանական հարցերին պատասխան չտրվի, հանքը չի կարող շահագործվել:

Նույն շարքից