Հասարակություն Բարի օր 

Կան միտումնավոր այրելու դեպքեր․ նախարար Ցոլակյանը` հրդեհների մասին

Հրդեհներն ընդհանրապես կապվում է մարդկային գործոնի հետ: 90 տոկոսից ավելին մարդկային գործոնի մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով հրդեհների մասին. «Կան նաև այլ պատճառներ՝ բնածին և այլն»:

Ցոլակյանի խոսքերով, կան դեպքեր, որոնք ապացուցված են՝ դիտավորյալ են այրել. «Երեք դեպքում քրեական գործեր կան: Մոտիվի մասով որևէ բան չեմ կարող ասել, դա քննությունը պետք է պարզի»:

Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդի հրդեհին, նախարարան ասաց, որ դա անզգուշության արդյունք է (խոսքը վերաբերում է հրավառության արդյունքում բռնկված հրդեհին):

Նախարարը նաև հայտնեց, որ քայլեր են ձեռնարկվում ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը բարձրանելու ուղղությամբ:

Նույն շարքից