Հասարակություն Բարի օր 

Սամվել Ալեքսանյանն ԱԻՆ աշխատակիցներին «պատիվ տալու» չի տարել

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով Մալաթիա մոլում խոշոր հրդեհի մասին և պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Սամվել Ալեքսանյանը մասամբ ղեկավարում էր հրդեհաշիջման աշխատանքները, կարծիք հայտնեց, որ վերջինս ծանր էր տանում տեղի ունեցածը. «Մարդն ասաց, որ իր շենքն է, սեփականությունը, շենքի համար ցավում էր»:

Հարցին, թե նորմալ էր արդյո՞ք, որ Ալեքսանյանը խոստանում էր տանել «պատիվ տալ» կրակը մարողներին, Ցոլակյանը նշեց, որ որևէ կերպ դրան չի վերաբերվում. «Դե մարդ է, խոստանում էր»:

Ալեքսանյանը ԱԻՆ աշխատակիցներին «պատիվ տալու» չի տարել, նախարարը թույլ չի տվել:

Նույն շարքից