Հասարակություն 

Քոչարյանի գործով իշխանական թևից ճնշման փորձ կա. ԲԴԽ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի վրա ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է կատարվում ճնշել, ընդ որում` ոչ միայն իշխանական թևից, այլ նաև հասարակության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Վարդազարյանի խոսքերով, երկրորդ նախագահի գործով հասարակությունը երկու մասի է բաժանվել. «Տեսնում ենք, դատարանի առջև իրականացվում են բողոքի ակցիաներ, վանկարկում են ինչ-որ բառեր, որոնք իմ գնահատմամբ, ճնշման փորձ են: Սակայն ես վստահ եմ, որ չկա որևէ դատավոր, ով կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջև կանգնած ակցիայի մասնակիցների բառակապակցությունները: Շատ դեպքերում դատավորները նույնիսկ չեն էլ լսում դա, քանի որ գտնվում են դռնփակ գոտում, պատուհաններն էլ են փակ լինում: Նրանք ընդամենը երեկոյան կարող են տեղեկանալ տեղի ունեցածի մասին: Դա որևիցե կերպ չի կարող ազդել արդարադատություն իրականացնելու վրա»:

Նույն շարքից