Մենք որևէ մեկի մասով մեղադրանք չենք հնչեցնում, ուղղակի չարված աշխատանքի համար տուգանում ենք: Այս մասին լարգրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով «Սանիտեք»-ի մասին:
Վերջին օրերին սոցկայքի օգտատերերն ակտիվ քննարկում են Մարությանի այցն առաջնագիծ, որտեղ զինվորները զինվորական պատիվ են տալիս քաղաքապետին:
Պատասխանելով հարցին, թե կողմ է արդյո՞ք ինքը դրան՝ Մարությանը նշեց, որ սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու ավագանու նիստ, որից հետո բոլոր հարցերին կպատասխանի: