Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ ԸՕ փոփոխությունների մշակման աշխատանքները. Նազարյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր էջում գրում է.

«Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»:

Նույն շարքից