Հասարակություն 

Լևոն Քոչարյանն ասաց, թե ինչ է ակնկալում հայրը` ՍԴ-ից

Այսօրվա իշխանուևթյունները տարիներ շարունակ իշխանություններին մեղադրել են դատական համակարգի վրա ճնշումների մեջ: Դրանք ենթադրություններ են, միգուցե եղել է նման բան, միգուցե՝ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը՝ հավելելով, թե այսօր կա փաստ, որ նման ճնշում կա. «Կա նրանց ձայները, բոլորը շատ լավ գիտեն: Իսկ եթե կան որոշ բթամիտներ, որոնք դա չեն հասկանում, կամ չլսելու են տալիս, կամ այլ անհեթեթ մեկնաբանություն են տալիս այդ գաղտնալսումներին, ցավում եմ նրանց համար»:

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահին, որ դատարանի վրա ճնշում չկա, այլ կա ճնշման փորձ, կրտսեր Քոչարյանն ասաց՝ եթե ԲԴԽ-ն նկատում է ճնշման փորձ, պետք է միջոցներ ձեռնարկի:

Լևոն Քոչարյանը դատարանների վրա ճնշում չի համարում այն, որ Քոչարյանի աջակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Ռոբերտ Քոչարյանին. «Նրանք չեն վիրավորում դատավորին, նրանք իրենց աջակցությունն են հայտնում»:

Լևոն Քոչարյանը ՍԴ-ից ակնկալում է սահմանադրական արդարադատություն՝ զերծ որևէ ճնշումից. «Մենք լավ գիտակցում ենք, թե երկրի իշխանություններն ինչ են սպասում նրանցից: Դրա համար մենք խիզախություն ենք ակնկալում: Իսկ որոշումից հետո փաստաբանական թիմը հայտարարությամբ հանդես կգա, որից հետո կհասկանանք, թե որքանով են ճնշումներն ազդել ՍԴ-ի վրա»:

Լևոն Քոչարյանը հայտնեց, որ նույն ակնկալիքներն ունի նաև հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը. «Իհարկե մինչ այս եղածները հաշվի առնելով` դժվար է ակնկալել ինչ-որ բան, սակայն եղան նաև խիզախ դատավորներ: Պետք է սպասել դատարանի որոշմանը»:

Նույն շարքից