Տեսանյութեր Հասարակություն 

Հատուկ բթամիտների համար այսօր կփորձեմ տեղադրել փաստերը. Լևոն Քոչարյանը չցանկացավ անդրադառնալ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը

 

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով, եթե Լևոն Քոչարյանը դատարանների վրա ճնշում գործադրելու մասով փաստեր ունի, կարող է դիմել դատարան:

Լրագորղների հետ զրույցում կրտսեր Քոչարյանը հայտարարեց, թե ինչի ցանկանում անդրադառնալ ամեն մեկի ասածին. «Մարդիկ կան, որ փաստաբաններին են թաղում, ինչ-որ բաներ են ասում, Ազգային ժողովում ասում են, որ ես թանկարժեք ավտոմեքենա եմ քշում»:

Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ սոցկայքի իր էջում հատուկ բթամիտների համար կտեղադրի ճնշման վերաբերյալ փաստերը. «Որոշ մարդիկ իրենց հիմարի տեղ են դնում ու փորձում են դրանք չտեսնելու տալ»:

 

 

Նույն շարքից