Չելյաբինսկում 22-ամյա հայի սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն: Իլյա Կամենովն ինքնակամ է ներկայացել ոստիկանությունը և խոստովանական ցուցմունք տվել:
Նախնական տեղեկություններով, Դավիթ Խուդոյանը մահացել է ողբերգական պատահականության արդյունքում:
Չելյաբսինկում հայ համայնքի ղեկավար Գագիկ Մխիթարյանը «74.RU»-ի հետ զրույցում հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ երկու ընկերները կատակ են արել ատրճանակով: